Չինաստանը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը հարևան երկրների հետ. Ալեքսանդր Լոմանով

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Ասիա-խաղաղօվկիանոսյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Լոմանովը «Ռուսաստան և աշխարհ. երկխոսություններ-2025» 9-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը, Alpha News-ին մեկնաբանել է հետխորհրդային տարածքում Չինաստանի ակտիվացումը:

«Ես կարծում եմ, որ Չինաստանը պետք է դիտարկել որպես ինքնուրույն խաղացող, որի շահերը դուրս են գալիս ինչ-որ մեկի հետ մրցակցության շրջանակներից։ Չինաստանը սեփական շահերն ունի, և դրանք շատ առումներով թելադրված են տնտեսությամբ։ Չինաստանն աճում է բոլոր առումներով, բայց ամենից առաջ այն արտադրող երկիր է: Ի վերջո, երբ մենք մտածում ենք այն մասին, թե ինչ է Չինաստանը, մենք հիշում ենք հսկայական բնակչությանը, մենք հիշում ենք հատուկ քաղաքական համակարգ, բայց մենք ավելի հազվադեպ ենք հիշում, որ այս երկիրը միակն է աշխարհում, որն ունի արտադրական իրավասությունների, արդյունաբերության, գիտության ամբողջական շրջանակ: Այսինքն, դա մի երկիր է, որը կենտրոնացած է որոնման նոր շուկաների վրա։ Եվ որքան հեռու գնա, այնքան ավելի բարդ, հագեցած կդառնա այդ համագործակցությունը…

Այսինքն՝ Չինաստանին գործընկերներ են պետք։ Եվ նույն կերպ Չինաստանը հիանալի հասկանում է, որ արևմտյան շուկաներն իր համար, եթե ամբողջությամբ չփակվեն, ապա առնվազն ավելի լայն չեն բացվի, քան նախկինում։ Ուստի Չինաստանում այժմ կա նոր ռազմավարություն․ դա միակ տերության հետ համագործակցությունից անցումն է հարակից տարածքի հետ ընդլայնված համագործակցություն։ Այս շրջադարձը տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ: Այսինքն, եթե մինչ այդ Չինաստանում մտածում էին՝ եթե պայմանավորվեն ԱՄՆ-ի հետ, կլուծեն իրենց բոլոր խնդիրները, ապա հիմա հասկանում են, որ նման պայմանավորվածություն չի կարող լինել։ Այդ պատճառով այժմ Չինաստանի համար ամեն ինչ արժեքավոր է», — ասել է Լոմանովը։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը սովորել են փոխգործակցել, իսկ ահա Չինաստանն ու ԵՄ-ն, Չինաստանն ու ԱՄՆ-ն չեն սովորել պայմանավորվել:

«Չինաստանը շատ էր ցանկանում, որ Արևմուտքն իր հետ մրցակցային հարաբերությունների մեջ մտնի, բաց, ազնիվ մրցակցության մեջ, իսկ Արևմուտքը ցանկանում է զսպել դա: Ըստ այդմ, շատ մեծ ջանքեր կգործադրվեն, որպեսզի Չինաստանը նոր շուկաներ դուրս չգա։ Եվ տվյալ դեպքում անդրկովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար գլխավոր խնդիրը չի լինի ռուսական գործոնը, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը սովորել են փոխգործակցել, իսկ ահա Չինաստանն ու Եվրամիությունը, Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել չեն սովորել։ Եվ ժամանակը, երբ նրանք կսովորեն պայմանավորվել, առնվազն առաջիկա տարիների հեռանկարում չէ», — եզրափակել է Լոմանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։