ՉԺՀ-ն և Հայաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու մասին
31 Օգոստոսի 2025, 12:20
Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),
հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա,
համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների,
լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում,
համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությամբ։