ՉԼ կիսաեզրափակիչում կկայանա «Ինտեր»-«Միլան» պատասխան հանդիպումը

16 Մայիսի 2023, 10:55

Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» պատասխան հանդիպումը:

Թիմերի առաջին խաղում` «Սան Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել:

«Ինտեր»-ը խաղի մեկնարկից 8 րոպե անց իրացրեց իր պահը: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Իսկ ընդամենը րոպեներ անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով, գրավեց «Միլան»-ի դարպասը: Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, հաղորդում է «Արմենպրեսը»:

Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կմեկնարկի 23:00-ին: