Չնայած դժվարություններին՝ Ասկերանում վերաբացված մակարոնեղենի արտադրամասը շարունակում է գործել

07 Հունիսի 2023, 12:45

Հայեր

Ասկերան քաղաքում շուրջ մեկ ամիս է վերաբացվել ու գործում է մակարոնեղենի արտադրամաս:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մելնիցա» ՍՊ ընկերության պատասխանատու Բորիս Դադամյանը նշել է, որ արտադրամասը վերաբացվել է պայմանավորված պարենամթերքի սղությամբ, որ առաջացել է շրջափակման հետևանքով:

Նրա խոսքով, չնայած շրջափակման պատճառով առաջացող խնդիրներին դժվարություններին, հաստատակամ շարունակում են գործունեությունը: Հումքը ձեռք են բերում Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով՝ համապատասխան հայտ ներկայացնելով:

Нет описания.

«Ժամանակակից արտադրական տեխնիկայով ապահովված արտադրամասը հովհարային անջատումների պատճառով ամբողջ ուժով չի աշխատում և չենք կարողանում սահմանված ծավալով մակարոնեղեն արտադրել»,- ասել է Բ․ Դադամյանը՝ կարևորելով արտադրամասի վերաբացման շնորհիվ աշխատատեղերի ստեղծումը, ինչը որոշակիորեն լուծում է մի քանի ընտանիքների սոցիալական խնդիրները: