Չնայած երիտասարդ տարիքին՝ Գեորգին հիանալի դրսևորեց իրեն պաշտպանական գծում․ Բերեզովսկի

16 Մայիսի 2023, 09:46

Սպորտ

Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» սան Գեորգի Հարությունյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում ցուցադրած խաղի մասին։

«Դժվար է անմիջապես գտնել այնպիսի լավ խաղացողի, ինչպիսին նա է մեզ համար: Հարությունյանին, իմ կարծիքով, խորհուրդ են տվել «Կրասնոդարից», ես չգիտեմ մանրամասները։ Բայց ես շատ ուրախ եմ, որ Հարությունյանն այժմ մեզ հետ է։

Նա առաջին խաղում չընկճվեց ու երիտասարդ տարիքի համար իրեն գերազանց դրսևորեց պաշտպանական գծում։ Տղան խաղից ընդամենը մեկ օր առաջ իմացավ, որ խաղալու է։ Այս բաները տարբեր կերպ են ազդում տարբեր մարդկանց վրա: Ոմանց համար ավելի հեշտ է անսպասելի նորամուտը։ Իսկ, նախօրոք տեղեկանում ես այդ մասին, սկսում ես լարվել, անհանգստանալ։ Կարող ես նույնիսկ չքնել գիշերը։

Ժորան լավ դիմացավ այս ճնշմանը և շատ հանգիստ խաղաց Թուրքիայի դեմ։ Մենք հուսով ենք, որ նա ճիշտ կվերաբերվի իրավիճակին, կգնահատի իրեն ընձեռնված շանսը և առաջընթաց կունենա», – ասել է Բերեզովսկին Championat.com-ի հետ զրույցում, փոխանցում է ArmsSport.am-ը։