Չուվաշիայի Հանրապետության հայ համայնքը մրցանակ է ստացել «Բարեկամության Ծիածան» փառատոնում

15 Հունիսի 2024, 10:00

Մշակույթ

Չուվաշիայի Հանրապետության «Բարեկամության տանը» տեղի է ունեցել «Բարեկամության Ծիածան» էթնոմշակութային փառատոնը՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության պետական տոնին՝ Ռուսաստանի օրվան: Ամենամյա էթնոմշակութային միջոցառումն անցկացվում է Չուվաշիայի մշակույթի նախարարության, «Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեա» համառուսաստանյան հասարակական-պետական կազմակերպության և տարածաշրջանի ազգային-մշակութային ասոցիացիաների աջակցությամբ:

Էթնոմշակութային փառատոնում հանդես է եկել նաև հայ համայնքի թիմը և արժանացել մրցանակի: