Ճրագալույցի պատարագ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

06 Հունվարի 2024, 22:15

Մշակույթ

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի պատարագ: Օրվա պատարագիչը Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր:

Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ վառել: Երեկոյան մարդիկ եկեղեցուց վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդել է մոգերին դեպի Մանուկ Հիսուսը:

Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչև հունվարի 13-ը կատարվում է նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեք:

hunvari5-5
hunvari 5-1
hunvari5-3
hunvari5-2