Christie’s-ը և Լարի Գագոսյանը կկազմակերպեն աճուրդ՝ ի պաշտպանություն Կալիֆորնիայի էկոլոգիայի
16 Ապրիլի 2024, 11:20
Christie’s աճուրդային տունը, ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանը և դերասանուհի Ջեյն Ֆոնդան բացում են «Արվեստը հանուն ապահով և առողջ Կալիֆորնիայի» բարեգործական աճուրդ ու ցուցահանադես-վա-առք, որտեղ ներկայացված են ժամանակակից առաջատար նկարիչների նվիրաբերած աշխատանքները:
artguide.com-ն գրում է, որ վաճառքից ստացված հասույթը կաջակցի « Campaign for a Safe and Healthy California» արշավին, որը ակտիվիստների, բժիշկների և քաղաքական գործիչների կոալիցիային է, պայքարում է կալիֆորնիացիներին նավթի հորատումից պաշտպանելու համար:
Աշխատանքները կհայտնվեն մայիս ամսին Christie’s-ի հետպատերազմյան և ժամանակակից արվեստի աճուրդում, իսկ ամռանը Բևերլի Հիլզում Գագոսյանը ցուցահանդեսում: