Չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հետագա ճակատագիրը. Շահրամանյանը սթափության կոչ արեց

20 Հոկտեմբերի 2023, 14:34

Քաղաքականություն

«Մենք պատրաստ ենք ձեր հարցերը գույքագրել և ներկայացնել համապատասխան տեղ»: Այս մասին Արցախի ներկայացուցչություն մտած արցախցիներին ասել է նախագահ Սամվել Շահրամանյանը:

Հանդիպմանը հնչած հարցերը Շահրամանյանը խմբավորել է ըստ բնույթի՝ սոցիալական և քաղաքական։ Սոցիալական հարցերի վերաբերյալ ասել է, որ կգույքագրեն դրանք: Հնչած քաղաքական հարցերի համար ներողություն է խնդրել, որովհետև, իր խոսքով, պատասխանները չի կարող բարձրաձայնել.

«Հիմա սոցիալական հարցերը կարող ենք լուծել՝ հնարավորությունների սահմաններում»,- ասել է Շահրամանյանը:

Հարցերը գույքագրելու համար ներկայացուցչությունում 2 սենյակ են տրամադրել, որտեղ աշխատելու են կամավորներ։

Նա ասել է՝ իրավիճակից դուրս գալու համար միայն միասնություն է հարկավոր: Ամեն ինչ պետք է անենք, որ «չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հետագա ճակատագիրը»:

Նշենք, որ Արցախի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր հարցերին շուտով կպատասխանի հանրային ձևով:

Հիմա եթերում