«Cineuropa»-ը Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի մասին հոդված է հրապարակել

10 Օգոստոսի 2024, 22:22

Մշակույթ

Կինեմատոգրաֆին և կինոյի շուկային նվիրված հայտնի «Cineuropa» վեբ-պորտալը հոդված է հրապարակել հայ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի Արշալույսը» փաստավավերագրական-անիմացիոն ֆիլմի մասին:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Սահակյանի սրտառուչ ֆիլմը մարդկային ոգու վկայությունն է Հայոց ցեղասպանության ֆոնին։ Հրապարակման մեջ հիշատակվում են նաև Հենրիկ Մալյանի «Նահապետ» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը:

«Ավրորայի Արշալույսը» ֆիլմում ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Երբ սկսվեց կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի ուժի և վճռականության շնորհիվ 1917 թվականին աղջիկը փրկություն գտավ ԱՄՆ-ում։