Ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է. Տեր Եսայի

09 Հունվարի 2026, 17:12

Քաղաքականություն

NEWS.am-ի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորին՝ խոսել քահանաների հետ և համոզել նրանց պատարագների ժամանակ զեղչել Կաթողիկոսի անունը և միայն այդ դեպքում ինքը կընդունի հրավերը և կմասնակցի պատարգի տվյալ եկեղեցում։

Տեր Եսային նկատել է, որ կաթողիկոսի անուն զեղչելը հակականոնական է, իսկ ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է։

«Ես կարծում եմ որ պատարագները պետք է իրականացվեն իրենց ամբողջական, կանոնական սկզբունքներով»,-ասել է նա:

Հիմա եթերում