CNN-ը հայկական լավաշը ներառել է 50 լավագույն հացերի ցանկում

24 Հոկտեմբերի 2025, 19:30

Հայեր

CNN-ը կազմել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկը, որում ներառված է նաև հայկական լավաշը։

«Երբ ձեր հայ սկեսուրը ձեզ մոտենում է օղակի չափի հացով, հետ մի՛ կանգնեք. լավաշն օգտագործվում է նորապսակների ուսերը ծածկելու համար՝ նրանց առատություն և բարգավաճում բերելու համար: Հնարավոր է՝ դա այն պատճառով է, որ լավաշ պատրաստելու համար ընկերներ են անհրաժեշտ», — ասվում է հոդվածում:

Նշվում է, որ լավաշը՝ ավանդական հայկական հացը թխելու համար կանանց մի խումբ խմորը բացում է և բլիթները ձգում խոտով կամ բրդով լցված հատուկ բարձի վրա։ Այնուհետև հացթուխներից մեկн հսկայական բլիթով բարձը խփում է կոնաձև կավե վառարանի (թոնիր) պատին, որտեղ այն արագ թխվում է ուժեղ ջերմության տակ։

«Այս հացն այնքան կարևոր է հայկական մշակույթի համար, որ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում», — գրում է CNN-ը։