Ցնորամտություն է․ Գուգարաց թեմի առաջնորդը՝ Փաշինյանի հայտարարության մասին
18 Հունիսի 2025, 20:18
Դա ցնորամտություն է։ Լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պետք է լքի վեհարանը։
Նրա խոսքով՝ Վեհարանի վրա ոչ մեկ չի կարող հարձակվել։ «Այն կեցավայր է, որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործել։ Խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալն ապաշնորհություն է»,- հավելել է նա։
Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նաև նշեց՝ բացառվում է, որ ճնշման տակ կաթողիկոսը հեռանա Վեհարանից:
Խոսելով կուսակրոնության մասին՝ Գուգարաց թեմի առաջնորդը նշել է, որ կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի, կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։
«Նման հարցերը լուծվում են բացառապես եկեղեցում գոյություն ունեցող կարգապահական հանձնախմբի շուրջ»,- հավելել է նա։