«Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ». «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին 36-ամյակի առթիվ

21 Հունվարի 2025, 12:41

Հայեր | Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը:

Հայ ֆուտբոլիստին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է «Ինտեր» ֆուտբոլային ակումբը։

«Ծնունդդ շնորհավոր, Հենրի՛խ»,- ասվում է ակումբի հրապարակման մեջ։

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ» ՖԱ-ում, հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:Հանրահայտ ֆուտբոլիստը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում: