Արցախցի Դմիտրի Ադամովը հաղթել է Թուրքիայի՝ միջազգային հուշամրցաշարում
11 Մարտի 2024, 20:04
Թուրքիայում մարտի 7-ից 10-ը կայացել է «Յաշար Դողու և Վեհբի Իմրե 2024» միջազգային հուշամրցաշարը, որտեղ մինչև 72 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել ծագումով արցախցի մարզիկ Դմիտրի Ադամովը՝ եզրափակչում 5։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Օթար Աբուլաձեին։
Առաջին մենամարտում հայազգի մարզիկը 5:3 հաշվով հաղթել է իրանցի մարզիկին: Երկրորդ մենամարտում Դմիտրին այս քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Իմրան Ալիևին հաղթել է 3:1 հաշվով: Այս պայքարը Ռուսաստանի հավաքական մտնելու իրավունքի համար էր՝ հաջորդ մրցումներին մասնակցելու համար։
Երրորդ գոտեմարտում նա 8։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի մարզիկին։
Դմիտրի Ադամովի գլխավոր մարզիչը Աշոտ Զաքարյանն է: