Ծնողների հերթական բողոքի ցույցը Գլենդելի քաղաքապետարանի տարածքում՝ ընդդեմ սկանդալային օրինագծի 21 Հունիսի 2023, 11:20 Առաջին հերթին | Հայեր | Քաղաքականություն Հունիսի 20-ին կայացած Գլենդելի քաղաքապետարանի կրթության վարչության նիստը հերթական անգամ անցավ թեժ մթնոլորտում։ Հարյուրվոր հայ դպրոցականների ծնողներ, ինչպես նաև՝ օտարազգի ծնողներ, հավաքվել էին Գլենդելի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ գտնվող շենքում անց էր կացվում նիստը։ Նրանք դրոշներով ու պաստառներով բողոքում էին, որ Գլենդելում չի կարելի թույլ տալ ընդունել մի օրենք, որով երեխաները կարող են որոշել իրենց սեռը շատ փոքր տարիքում և իրենց կարող են առանց ծնողի համաձայնության տանել բժշկի՝ որոշակի միջամտությունների համար:«Երեխաները մե՜րն են, դպրոցը մե՜րն է» կոչերով նրանք ժամեր շարունակ մնացին շենքի առջև։ AlphaNews-ի հետ զրույցում ծնողները շեշտեցին՝ շարունակելու են պայքարը և հույս ունեն, որ փոփոխություն կլինի։ Տարածքի մյուս հատվածում սեռական փոքրամասնություններին աջակցողներն էին հավաքվել ։ Ցույցի ընթացքում մի քանի անգամ վեճ տեղի ունեցավ նրանց և ԼԳԲՏ բարքերին դեմ ծնողների միջև։ Մեծաթիվ ոստիկաններ փորձում էին կանխել կողմերի միջև բախումը։ Այդ նպատակով նրանք չորս կողմից փշալար անցկացրին, որպեսզի ծնողների ու ԼԳԲՏ ներկայացուցիչների միջև բախում տեղի չունենա։ Իսկ նախորդ նիստի օրը դա չէր հաջողվել անել։ Կողմերի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Գլենդելի քաղաքապետարան ԼԳԲՏ
Ռուս-հայկական հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ չեն. Նիկոլայ Սիլաև 23 Դեկտեմբերի 2024, 23:10
Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն այս պահին իր մոտ գտնվող հայ գերիներով. Քրիստինե Վարդանյան 23 Դեկտեմբերի 2024, 22:30
Ռուս-հայկական հարաբերությունները շատ վտանգավոր վիճակում են. Ալեքսեյ Ֆենենկո 23 Դեկտեմբերի 2024, 21:45
Փաշինյանի մեծ սխալը.Տրանսպորտը կթանկանա ավելի ուշ. Տարեկան 5մլն ՌԴ-ից. AlphaNewsroom 23.12.24 23 Դեկտեմբերի 2024, 21:00
Սա առաջին հերթին հաղթանակ է սեփական անձի նկատմամբ. «Ну-ка, все вместе!»-ի հաղթող Էլեն Բադալյան 23 Դեկտեմբերի 2024, 20:05