Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան. լուսանկար

23 Օգոստոսի 2023, 11:40

Հայեր

Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի ու թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան: Զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Ադիրա Ռիվեր։ Նրանք սոցցանցերում կիսվել են լուրով՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ։

«Ուրախ եմ հայտնել, որ մեր տունը լցված է սիրով. երջանիկ ու առողջ աղջիկ եւ երջանիկ ու առողջ մայր: Ես շնորհակալ եմ դրա համար: Սերենա՛, դու ինձ եւս մեկ անզուգական նվեր ես տվել՝ դու մեծագույնն ես»,- գրել է Օհանյանը։

Ալեքսիս Օհանյանը հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, որ հայտնի է իր սոցիալական նորությունների «Reddit» կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը «Hipmunk», և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրենը։ Օհանյանը և Սերենա Ուիլյամսը հանդիպել են 2015 թվականին, երկու տարի անց նրանք դուստր են ունեցել՝ Ալեքսիս Օլիմպիան։