Ցուցահանդես Ախալքալաքում՝ նվիրված բարությանը
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում տեղի է ունեցել դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Բարության միջազգային օրվան։
Գեղարվեստի դպրոցը որոշել էր այդ օրը նշել այնպես, որ բոլորին հիշեցնի բարության կարևորության մասին։
Նկարները ցուցադրվել են տարբեր ժանրերում՝ նատյուրմորտ, դիմանկար, ծաղիկ։