Ցուցարարները Արցախի օրհներգն են երգում. տեսանյութ

21 Սեպտեմբերի 2023, 16:00

Հայեր

Ցուցարարները Արցախի օրհներն են երգում: Նրանք Արցախ-Արցախ են վանկարկում:

Մայրաքաղաքում երիտասարդների բողոքի ակցիաները շարունակվում են: Հանրապետության հրապարակը փակ է, Ամիրյան փողոցիցի հրապարակ տանող հատվածում այս պահին երիտասարդները Արցախի օրհներգն են երգում: Փակ են նաև հրապարակին հարողփողոցները` Աբովյանը, Նալբանդյանը, Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև Մաշտոցի պողոտա–Խորենացու փողոց խաչմերուկն ամբողջությամբ։ Անհնազանդության ակցիաները շարունակվում են նաև այլ փողոցներում` Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ–Պռոշյան, Գրիգոր Լուսավորիչ–Զաքյան խաչմերուկները նույնպես փակվեցին։ Այնտեղ են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը։