«Ծովակալ Իսակով» ֆրեգատը ռուսական նավատորմին կմիանա 2027 թվականին
28 Սեպտեմբերի 2024, 15:43
«Ծովակալ Իսակով» բազմաֆունկցիոնալ ֆրեգատը, որը զինված է հիպերձայնային զենքերով, կմիանա Խաղաղօվկիանոսյան նավատորմին 2027 թվականին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը։
«Ծրագրերը սահմանվում են ընթացիկ պայմանագրերով։ Մենք ելնում ենք նրանից, որ մոտակա ֆրեգատը կընդունվի 2026 թվականին, իսկ «Ծովակալ Իսակով»-ը կընդունենք 2027 թվականին»,- ասել է Մոիսեևը։