Ծովինար Բեքարյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում

20 Մարտի 2025, 17:00

Մշակույթ

Մարտի 20-ին Սանկտ Պետերբուրգի պատկերասրահներից մեկում կցուցադրվեն նկարչուհի Ծովինար Բեքարյանի աշխատանքները:

Ցուցահանդեսը միավորում է տարբեր տարիներին ստեղծված 60-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ: Այն նվիրված է նկարչուհու հոբելյանին. 2025 թվականի փետրվարի 23-ին լրացել է Ծովինար Բեքարյանի 85-ամյակը:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը։