«Ծովուն երգից» մինչև «Կտոր մը երկինք». Ստեփան Ալաջաջյանի ստեղծագործական ուղին
03 Հունվարի 2025, 23:00
Հունվարի 3-ը հայ արձակագիր, սցենարիստ, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1924 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Նրա առաջին գրական ստեղծագործությունը՝ «Ծովուն երգը», տպագրվել է 1939 թվականին Բեյրութի «Պատանեկան արձագանք» ամսագրում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները, ինչպես նաև «Եռաթև ծիածանը» և «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածուները թարգմանվել են ռուսերեն և հրատարակվել առանձին գրքերով։
Ստեփան Ալաջաջյանը դարձել է հայկական սիրված «Կտոր մը երկինք» ֆիլմի սցենարիստը։ Նաև նրա սցենարի հիման վրա նկարահանվել է «Սպիտակ կամուրջներ» գեղարվեստական ֆիլմը։ Կյանքի վերջին տարիներին արձակագիրն ապրել և աշխատել է ԱՄՆ-ում։
Ալաջաջյանը մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 23-ին։