Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ամառային արձակուրդ է կազմակերպել արցախցի երեխաների համար
17 Հուլիսի 2024, 11:07
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը երկշաբաթյա ամառային արձակուրդ է կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող արցախցի երեխաների և պատանիների համար։
Մասնավորապես, Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում 153 արցախցի երեխաներ։
Ճամբարային ծրագիրը չափազանց հարուստ է, երեխաներն ու պատանիները խաղում են ֆուտբոլ, ուսումնասիրում են արվեստը, մասնակցում են արշավների, խաղերի, վիկտորինաների, կիթառի նվագակցությամբ կրակի շուրջ երգեր են երգում:
Արցախի երիտասարդների մասնակցությամբ նման ճամբարների կազմակերպումն անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ ճանաչել միմյանց, համախմբվել, ինչպես նաև պահպանել իրենց բարբառը։