Դա անգրագետ խաղաղություն է, խաղաղություն չի լինելու. տավուշցի
03 Սեպտեմբերի 2025, 16:55
«Marz News»-ի հետ զրույցում Տավուշի բնակիչները խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Եթե հայերը հսկեին, կարող էր օգուտ տալ, բայց եթե ամերիկացին է հսկում, ի՞նչ օգուտ»,- ասում է Տավուշի բնակիչներից մեկը:
Տավուշցիները նշում են, որ թուրքերին պետք չէ հավատալ:
Ադրբեջանն, ըստ մեկ այլ տավուշցու, պետք է Արցախը հայկական ճանաչի: «Այդ դեպքում կարելի է հարևանություն անել»,- ասել է նա:
«Դա անգրագետ խաղաղություն է, խաղաղություն չի լինելու»,- նշել է բնակիչներից մեկն՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքը» «խաղաղության խաչմերուկ» կոչելու մասին հայտարարություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: