Դա բացասաբար կազդի Հայաստանի անվտանգության վրա․ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար
02 Մարտի 2024, 21:30
Եթե Հայաստանը դե յուրե սառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, նա կզրկվի ձայնի իրավունքից։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ արձագանքելով ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու կամ դադարեցնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Սառեցնելով մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ Հայաստանն այլևս չի մասնակցի կազմակերպությունում որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ-ի գործունեությանը, որն իրականացվում է ընդհանուր անվտանգության ամրապնդման համար։ Դա կանդրադառնա նաև հենց Հայաստանի անվտանգության համակարգի վրա։
Նման սցենարի դեպքում չափազանց փոքրանում է հավանականությունը, որ ՀԱՊԿ-ը իր անվտանգության գործիքներն ու համակարգը Հայաստանի վրա կտարածի»,- ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան։