Դա Հայաստանի ինքնիշխան ընտրության հարցն է․ Զախարովան՝ ՀՀ ԱԺ–ի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին
14 Փետրվարի 2025, 15:18

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ–ի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը ու նշել, որ խնդիրը քաղաքական նախապատվությունների մասին չէ, այլ այն կարգավորումների և սակագների համակարգերի, որոնց վրա կառուցված են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն, դրանք իրար բացառում են։
«Իհարկե, դա Հայաստանի ինքնիշխան ընտրության հարցն է, բայց ոչ թե ԵԱՏՄ-ն, այլ Հայաստանի ներկայիս իշխանություններն են պատասխանատվություն կրում բնակչությանը բացատրելու իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները»,- ասել է Զախարովան։