Դա Հայաստանի ներքին գործն է. Պեսկովը՝ ՀՀ-ում «հեղաշրջման փորձ» կանխելու վերաբերյալ հաղորդագրությունների մասին
25 Հունիսի 2025, 14:06
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանում «հեղաշրջման փորձ» կանխելու վերաբերյալ հաղորդագրություններին:
«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։