Դա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ստուգումը և ցույց կտա, թե որքանով է այն այսօր անաչառ. Ֆրանց Կլինցևիչ
15 Օգոստոսի 2023, 21:50
Ռուս քաղաքական գործիչ և նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը պետք է միանշանակ լինի ճանապարհը պետք է ապաշրջափակվի, կայացվեն բոլոր համապատասխան որոշումները ՄԱԿ-ի հետ կոնսուլտացիաներով և միջնորդությամբ:
«Կարծում եմ միանգամայն ճիշտ որոշում է, որ հայկական կողմը դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին մոտ իրավիճակը ինչ-որ կերպ լուծվի։ Կարծում եմ, որ ժամանակն է ավարտել այս իրավիճակը՝ կուտակված մեծ թվով իրավախախտումներով, ինչպես թվում է երկրներից յուրաքանչյուրին։ Այսօր իսկ, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կոչ է արել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և իրականում որոշում կայացնել այս շատ բարդ հարցի շուրջ: Այնուամենայնիվ, այնտեղ երեխաներ, ծերեր, կանայք են, տարբեր տղամարդիկ, և նրանք բոլորն էլ աջակցության և նման բարդ խնդրի դրական լուծման կարիքն ունեն:
Ինձ թվում է, որ դա չափազանց անթույլատրելի է, երբ տարբեր պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներ որոշակի փորձագիտական գնահատական են տալիս այն մարդասիրական բեռին, որն այդքան անհրաժեշտ է եւ որի կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Եվ ես կարծում եմ, որ այս առումով, որոշումը պետք է լինի միանշանակ ճանապարհը պետք է ապաշրջափակվի, կայացվեն բոլոր համապատասխան որոշումները ՄԱԿ-ի միջնորդությամբ»։
Քաղաքական գործչի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել այն գործընթացը, որը ժամանակին բավականին կառուցողական կերպով լուծվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպմանը: Այս հարցերի լուծման համար այլ այլընտրանքներ դեռ չկան։ Պետք է մի կողմ դնել քաղաքականապաշտությունը և մի փոքր մտածել մարդկանց մասին, դա պետք է նախ և առաջ ադրբեջանական կողմին, ինչպես էլ որ նրանք տրամադրված լինեն, որքան էլ այնտեղ լոբբինգ անեն ինչ-որ այլ միջազգային ուժեր, այդ հարցով այլ լուծում չկա։
«Ես անկեղծ կասեմ, ինձ՝ որպես մի մարդու, որը հասարակական կազմակերպության շրջանակներում բացարձակ ազատ քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հետ, անհասկանալի է այդ ամենը , և այս դեպքում՝ ադրբեջանական կողմը։ Քանի որ շրջափակման, հատկապես, մարդասիրական բեռի առաքման վերաբերյալ նման հակամարդկային որոշումների կայացումը սահմանակցում է Ցեղասպանությանը, ես այլ կերպ գնահատել այս իրավիճակը չեմ կարող։ Ինչ-որ բաներ, ինչ-որ պատմական հղումներ, որքան էլ նրանք փորձեն ինչ-որ ցավոտ խնդիրներ բարձրացնել, դա չի կարելի արդարացնել։ Սա իմ անձնական տեսակետն է։
Ես մեծ հույս ունեմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշում կկայացնի։ Ես կարծում եմ, որ Անվտանգության խորհուրդը որոշում կկայացնի, որը կպարտավորեցնի Բաքվին` բաց թողնել մարդասիրական բեռը և ապահովել դրա առաքումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ այդ տարածքում բնակվող բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ես նաև կարծում եմ, որ դա կլինի նաև Անվտանգության խորհրդի ստուգումը, թե որքանով է այն այսօր անաչառ , որքանով է այն պաշտպանում այն երկրների ազգային շահերը, որոնք աջակցության և պաշտպանության կարիք ունեն։
Վաղը մենք կտեսնենք և կլսենք այս ամենը: Այդ թվում՝ դուք կլսեք Ռուսաստանի Դաշնության ելույթն այս հարցի վերաբերյալ։ Այնտեղ ամեն ինչ հստակ շարադրվելու է և ներկայացվելու է պետական տեսանկյունից։ Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այնտեղ կլինեն նաեւ այն հարցերը, որոնք մենք քննարկել ենք, եւ դրանք կարտացոլվեն ավելի կոնկրետ ձեւով», — ընդգծել է նախկին սենատորը: