Դա փոխհրաձգություն չէր, այլ հերթական չսադրված հարձակումն ադրբեջանական բանակի կողմից. Մարուքյանի պատասխանը

«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ հերթական չսադրված հարձակումն ադրբեջանական բանակի կողմից, որը հայտնի է «Իսլամական պետության»-ը հատուկ մարտական վարքագծով։

Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը»,- Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը այսպես է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի մեկնաբանությանը, որը վերաբերում է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած ագրեսիային:

«Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»,- գրել է Մարուքյանը: