Դալմա Գարդեն Մոլը 12 տարեկան է. ռեբրենդինգ, խաղարկություն. տոնական միջոցառման հիշարժան պահերը

21 Հոկտեմբերի 2024, 20:00

Մշակույթ

Դալմա Գարդեն Մոլում երեկ՝ հոկտեմբերի 20-ին, տոնական տրամադրություն էր: Երևանում առաջինը՝ 2012թ. բացված առևտրի և զվարճանքի այս մեծ կենտրոնը նախօրեին տոնում էր 12-ամյակը:

«Ուղիղ 12 տարի առաջ, հոկտեմբերի 20-ին, առաջին անգամ իր դռները բացեց Հայաստանի առաջին մոլը՝ Դալմա Գարդեն Մոլը, և արդեն կարող ենք հպարտ ասել, որ շոփինգը Հայաստանում 12 տարեկան է: Այսօր մենք հետաքրքիր ձևով ենք նշում Դալմայի տարեդարձը, հանրությանը ներկայացնելու ենք մեր նոր բրենդինգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դալմա Գարդեն Մոլի ներքին ու արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը:

12-ամյա բազմաֆունկցիոնալ առևտրի այս կենտրոնը երեկոյի ընթացքում ներկայացավ ռեբրենդինգով: Նոր լոգոտիպն արտահայտում է Դալմայի նվիրվածությունը գերազանցության իր գաղափարին:

«Մենք պարբերաբար գերազանցութան նոր նշաձող ենք մեր առաջ դնում, կարիք ունեինք թարմանալու, վերափոխվելու ու հանրությանը նոր ձևով ներկայանալու, որը կարտացոլեր այն մեծ փոփոխությունների շարքը, որը մենք մի քանի տարի արդեն իրականացնում ենք»,- նշեց Մարիամ Չաքարյանը:

Դալմա Գարդեն Մոլը մեծ շուքով նշեց 12-ամյակը: Տոնական երեկոն ավելի հիշարժան ու տպավորիչ դարձրեցին հայտնի ու սիրված արտիստները՝ Ներսես Ավետիսյանը, Միմոդ, Լավ էլի ու Գարիկ&Սոնա խմբերը:

«12 տարում Հայաստանում ձևավորվեց շոփինգի մշակույթը, ինչի համար ես՝ որպես Երևանի բնակիչ, շատ ուրախ եմ ու շնորհակալություն Դալմային, որ սկսեց էս գործը ու պատվով շարունակում է այս տարիների ընթացքում»,- նշեց երգչուհի Սոնա Ռուբենյանը:

Դերասան Ներսես Ավետիսյանն էլ հավելեց.

«12 տարի է՝ օգտվում եմ Դալմայից և քիչ առաջ էլ հանդիսատեսին պատմում էի, թե ինչ աժիոտաժ էր Երևանում, երբ 2012-ին բացվել էր այն, որովհետև դա մեր համար նոնսենս էր, մենք սովոր էինք այսպես կոչված՝յարմրկաներին: Հիմա կարող եմ ասել, որ Դալմայից հետո երևանցիների կենցաղավարությունը փոխվել է»:

Երևանում ամենամեծ առևտրի կենտրոնի հաճախորդները Դալմա Գարդեն Մոլը նախընտրում են իր հարմարավետության և բազմաֆունկցիոնալության համար:

Տոնական միջոցառման ընթացքում ամփոփվեց նաև օգոստոսի 18-ից հոկտմեբերի 18-ը տևած խաղարկության արդյունքները: 50 000 դրամ և ավելի գնումներ կատարած քաղաքացիներին սպասվում էր մրցանակներ:

«Խաղարկում էինք 1007 նվեր, իսկ գլխավոր մրցանակները դեպի Աբու Դաբի 2 փաթեթներն էին և Zeekr 007 էլեկտրական մեքենան, Դալմայի համար շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր է, և հենց դրա համար էլ որոշել ենք էլեկտրական մեքենա խաղարկել: Խաղարկությանը հազարավոր մասնակիցներ ենք ունեցել»,- ասաց Դալմա Գարդեն Մոլի ներքին ու արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը:

Դալմայում 2 ամիս ընթացող խաղարկության արդյունքով Անահիտ Աճեմյանն ու Շաղիկ Մարտիրոսյանը շահեցին ուղևորությունների փաթեթներ դեպի Աբու Դաբի:

«Ես վաղուց եմ Դալմայի հաճախորդներից: Միշտ մտածել եմ, որ ինչ-որ օր պետք է ես էլ շահում ունենամ և այս անգամ սիրտս վկայում էր, որ հաղթողներից մեկը ես եմ լինելու: Եթե անկեղ, ապա եկել էի էլեկտրական մեքենայի հետևից, բայց այս նվերից էլ շատ գոհ եմ»,- ասաց Աբու Դաբի ուղևորության փաթեթներից մեկը շահած Շաղիկ Մարիտիրոսյանը:

Ուղևորությունների յուրաքանչյուր փաթեթը նախատեսված է 2 անձի համար: Փաթեթների հովանավորը «Տուրիստո թրեվլ» տուրիստական ընկերությունն է:

«Տուրը իրենից ներկայացնում է 4-օրյա կացություն 5 աստղանի հյուրանոցում Աբու Դաբիում և ավիատոմս, որը ներառում է նաև դիմավորումն ու ճանապարհումը»,- նշեց «Տուրիստո թրեվլ» տուրիստական ընկերության համահիմնադիր Լուսինե Տոպսակալյանը:

Մեծ խաղարկության գլխավոր մրցանակը Zeekr 007 էլեկտրական մեքենան էր, որը շահեց Կարեն Տոնոյանը:

«Չէի սպասում այս շահումին, բայց իմ փորձով համոզվեցի, որ ամեն ինչ արդար էր»,- լրագրողների հետ զրույցում անկեղծացավ Zeekr 007-ը շահած Կարեն Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: