Դամասկոս ներխուժած ահաբեկիչները հայտարարել են երկրում իշխանությունը զավթելու մասին. նախագահ Ասադը լքել է երկիրը

08 Դեկտեմբերի 2024, 10:30

Քաղաքականություն

Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը:

Ինչպես նշում են արաբական ԶԼՄ-ները, զինված գրոհայինները գրավել են Սիրիայի մայրաքաղաքի խոշորագույն բանտերից մեկը և ազատ արձակել բոլոր կալանավորներին։ Աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է Դամասկոսի միջազգային օդանավակայանը: Սիրիական ռադիոն հայտնել է, որ բոլոր աշխատակիցները հեռացել են Դամասկոսի միջազգային օդանավակայանից, այն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։

Reuters գործակալության փոխանցմամբՍիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է Բաշար Ասադի կառավարման ավարտի մասին, իսկ ինքը Ասադը լքել է Դամասկոսը և մեկնել «անհայտ ուղղությամբ»:

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին գտնվում է իր տանը և մտադիր չէ լքել Դամասկոսը։ Նա հայտարարել է իր պատրաստակամությունը համագործակցելու ցանկացած կառավարության հետ, որը կընտրեն սիրիացիները: Հաղորդվում է, որ կառավարության ղեկավարն ասել է նաև իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու իր պատրաստակամության մասին: