Դամասկոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը

16 Դեկտեմբերի 2024, 18:08

Քաղաքականություն

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: Նշվում է, որ դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով:

Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն:

Նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել:

Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: