Դանիական հեռուստաալիքը ցուցադրել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված բռնցքամարտիկներ Նիկոլայ և Սեբաստիան Տերտերյաններին

02 Օգոստոսի 2024, 09:10

Մշակույթ | Սպորտ

Դանիական TV SYD հեռուստաալիքով վավերագրական ֆիլմ է թողարկվել հայ երկվորյակ եղբայրների՝ բռնցքամարտիկներ Նիկոլայ և Սեբաստիան Տերտերյանների մասին:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարեր Սեբաստիանը որակավորման մրցաշարերին մասնակցելու համար, թեև անհաջող: Բռնցքամարտիկը նույն քաշն ունի, ինչ իր եղբայր Նիկոլայը, բայց նա ստիպված է եղել նախ նիհարել մինչև 63,5 կգ, իսկ հետո քաշն ավելացնել մինչև 80 կգ։ Արդյունքում, երկու տարվա հյուծիչ մարզումից հետո մարզիկին հաջողվել է որակավորվել։