Դարից ավել անձնվեր գործունեություն՝ հայրենիքի և Սփյուռքի մեջ
02 Սեպտեմբերի 2023, 17:31
Հայ օգնության միությունն իր գործունեության ընթացքում եղել է աշխարհասփյուռ հայության, նաև՝ օտարազգիների կողքին։ Համահայկական գործունեության շնորհիվ կառույցը հարյուր հազարավոր մարդկանց խնդիրներ է լուծել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՕՄ-ի Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Վիքի Մարաշլեանը՝ նշելով, որ կառույցը հետզհետե ավելի է ընդլայնվում։
«Այստեղ ամենօրյա ռեժիմով աշխատում են օգտակար լինել նաև Արցախի և Հայաստանի կարիքավոր ընտանիքներին, ուսանողներին և վիրավոր զինվորներին։ ՀՕՄ-ի սոցիալական ծառայությունում ավելի քան 23 տարի աշխատում է Արաքս Կարապետյանը։ Վերջինս շեշտում է՝ հաճախ օրական հարյուրից ավելի այցելուների են սպասարկում։ ՀՕՄ-ը վստահելի կառույց է։ Եվ պատահական չէ, որ միույթյան կողքին շատերն են կանգնել, օգնել, աջակցել։ Հայ Օգնության Միությունը հաստատակամ շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել մարդկանց»,- ասել է Մարաշլեանը։