Դասադուլ են սկսել Ադմիրալ Իսակովի անվան 132 դպրոցի աշակերտները

14 Մայիսի 2024, 09:54

Քաղաքականություն

Ադմիրալ Իսակովի անվան 132 դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել՝ իրենց զորակցությունը հայտնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Նշենք, որ երեկ էլ դասադուլի մասին էին հայտարարել Նոյեմբերյանի պետական քոլեջի, Պոլիտեխնիկական համալսարանի, Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ու «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողները։