Իլյա Պապոյանը Բախի ստեղծագործությունները կկատարի 1837 թվականի ERARD դաշնամուրով
23 Ապրիլի 2025, 15:47

Ռուսաստանաբնակ հայազգի դաշնակահար, Պ. Ի. Չայկովսկու անվան XVII միջազգային մրցույթի դափնեկիր և բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Իլյա Պապոյանը ելույթ կունենա XIX դարի ֆրանսիական «ERARD» դաշնամուրներին նվիրված երրորդ փառատոնում, որը կանցկացվի ապրիլի 26-ից 30-ը Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում։
Ապրիլի 27-ին Պապոյանը կկատարի Բախի ստեղծագործությունները 1837 թվականի ERARD դաշնամուրով։ Ալեքսեյ Ստավիցկու անվան դաշնամուրային թանգարանի հավաքածուից հատուկ փառատոնի համար «Նիկո» պատկերասրահ կտարվի 1837 թվականի ERARD դաշնամուրը: