Դաշնակահար Սերգեյ Բաբայանը մենահամերգներ կունենա Բրազիլիայում

12 Հունիսի 2024, 09:36

Մշակույթ

Հունիսի 13-ին, 14-ին և 15-ին աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Բաբայանը բեմ կբարձրանա Սան Պաուլոյի հայտնի Ժուլիու Պրեստեսի մշակութային կենտրոնում և կկատարի Յոհաննես Բրամսի թիվ 2 դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը:

Սերգեյ Բաբայանը աշխարհահռչակ ամերիկահայ դաշնակահար է, համագործակցում է աշխարհի հայտնի նվագախմբերի հետ, որոնց թվում են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Քլիվլենդի նվագախումբը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: