Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հայտարարել է Ռուսաստանում կայանալիք համերգների մասին

20 Հոկտեմբերի 2024, 00:17

Մշակույթ

Տաղանդավոր դաշնակահարուհի Եվա Գեւորգյանը հայտարարել է իր առաջիկա համերգների մասին, որոնք տեղի կունենան Ռուսաստանում մինչև տարեվերջ։ Հոկտեմբերի 31-ին նա Կոնսերվատորիայի մեծ դահլիճում ելույթ կունենա մաեստրո Վալտեր Բորինիի և «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Դաշնակահարուհին նոյեմբերի 3-ին Կոնսերվատորիայի մեծ դահլիճում ելույթ կունենա մաեստրո Իվան Նիկիֆորչինի և Ռուսական երաժշտական ակադեմիայի հետ, իսկ նոյեմբերի 23-ին Չերեպովեցի կամերային թատրոնում տեղի կունենա Եվա Գևորգյանի մենահամերգը։

Մոսկվայում տեղի կունենա ևս երեք համերգ նոյեմբերի 29-ին և 30-ին, ինչպես նաև դեկտեմբերի 30-ին` Կոնսերվատորիայի մեծ դահլիճում: