Դաշնակահարուհի Եվա Գևորգյանի համերգը՝ Հաագայում

31 Հուլիսի 2024, 16:45

Մշակույթ

Հաագայում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ռուսաստանաբնակ վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր Եվա Գևորգյանի համերգը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին:

20-ամյա դաշնակահարուհին կատարել է Ռոբերտ Շումանի, Ֆրեդերիկ Շոպենի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները:

Համերգը տեղի է ունեցել «Մուսաներն՝ աշխարհին» դասական երաժշտական արվեստին աջակցող հիմնադրամի «Ռուսական մուսաներն՝ աշխարհին» նախագծի շրջանակներում: Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:

Եվա Գևորգյանի ելույթը 4-րդն էր այն շարքում, որի մեկնարկը տրվել է Մադրիդում:

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ այսպիսի ջերմ հյուրընկալ հանդիսատես կա։ Գիտեք, ինձ շատ լավ էին ընդունում յուրաքանչյուր քաղաքում։ Իրականում երաժշտությունն այնպիսի ունիվերսալ լեզու է, որը բոլոր մարդիկ հասկանում են ենթագիտակցական մակարդակով», — իր ելույթը մեկնաբանել է դաշնակահարուհին։