Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը երեք համերգ է տվել Սիդնեյի օպերայում
15 Հուլիսի 2025, 23:54
Հայազգի հայտնի վիրտուոզ-դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, աշխարհում միակ Young Yamaha Artist տիտղոսակիր Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Ավստրալիայում`երեք համերգով:
«Մեծ երջանկություն էր հանդես գալ երեք համերգով Սիդնեյի օպերայում՝ աշխարհի ամենանշանավոր դահլիճներից մեկում։ Շնորհակալություն Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբին, մաեստրո Խայմե Մարտինին և Սիդնեյի հանդիսատեսին այս անմոռանալի օրերի համար։ Մինչ նոր հանդիպում, Ավստրալիա՛»,- գրել է դաշնակահարուհին համացանցում՝ տեղադրելով լուսանկարներ ելույթից։