Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը համերգային շրջագայություն է սկսում Ռուսաստանում
27 Հունվարի 2024, 19:52
Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, ավելի քան 60 միջազգային մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը հրապարակել է Ռուսաստանում իր առաջիկա համերգների ցանկը:
Փետրվարի 26-ից ապրիլի 20-ը դաշնակահարուհին 10-ից ավելի համերգներ կունենա Մոսկվայում, Օրենբուրգում, Վոսկրեսենսկում, Իրկուտսկում, Վորոնեժում և Ռուսաստանի այլ քաղաքներում:
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների՝ արժանանալով բացառապես առաջին մրցանակների։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։14:15