Հայազգի երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը համերգներով հանդես է եկել Մեխիկոյում։
Սոցցանցերում նա հրապարակել է Մեքսիկայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Մեխիկոյի «Palacio de Bellas Artes»-ում անցկացված փորձից մի հատված։
Համերգին հնչել է Չայկովսկու Դաշնամուրի համար 1 կոնցերտը։