Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մասնակցել է Vietnam Airlines Classic ծրագրին

15 Հոկտեմբերի 2024, 18:10

Մշակույթ

Հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր Եվա Գևորգյանը սոցցանցում հայտնել է, որ Վիետնամում մասնակցել է Vietnam Airlines Classic ծրագրին Ռուսաստանի ազգային նվագախմբի և մաեստրո Սեզար Ալվարեսի հետ՝ կատարելով Էդվարդ Գրիգի կոնցերտը:

Դաշնակահարուհին վիետնամական մամուլին պատմել է, որ շատ ոգևորված է «Hoan Kiem Lake» թատրոնում իր ելույթից: «Ես շատ ուրախ եմ Հանոյում դիրիժոր մաեստրո Սեզար Ալվարեսի հետ ելույթ ունենալու հրավեր ստանալու համար։ Մենք միմյանց ճանաչում ենք երկար տարիներ, բայց ես անհանգստանում եմ ամեն անգամ, երբ նրա հետ բեմ եմ բարձրանում: Առաջին անգամ եմ գալիս Վիետնամ, ուստի ավելի հուզված եմ: Վիետնամում կայացած համերգի ժամանակ կատարել եմ Գրիգի Դաշնամուրային կոնցերտը: Ես այն նվագում եմ արդեն երկար տարիներ և ամեն անգամ երաժշտության մեջ ինչ-որ նոր բան եմ գտնում», — նշել է երաժիշտը։

Հանոյի թատրոնում Vietnam Airlines Classic- Hanoi Concert ծրագրի ժամանակ հնչել է նաև Խաչատրյանի երաժշտությունը՝ ռուս այլ երաժիշտների կատարմամբ: