Դատական նիստը երկար տևեց, քանի որ բարդ էր աբսուրդի դեմ պայքարելը. Վարդևանյան

15 Օգոստոսի 2025, 10:26

Քաղաքականություն

55 օրից ավելի է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է, և հիմա այս իրավական խայտառակության շարունակությունն են փորձ անում իրացնել դատարանում: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Նա նշել է, որ դատական նիստը երկար է տևել, քանի որ բարդ էր պայքարել աբսուրդի դեմ:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է 2 ամսով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։

Հիմա եթերում