Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը. Լեմկինի ինստիտուտ
14 Նոյեմբերի 2023, 10:55
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին»,- նշված է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին մեղադում է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։