Դատապարտում ենք քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռը՝ Սամվել Կարապետյանին ձերբակալելու մասին

17 Հունիսի 2025, 19:36

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի ձերբակալման լուրերին.

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»։