Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվել են
05 Մարտի 2026, 19:44
Դատարանի որոշմամբ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցին։
Այսուհետև նա կարող է երեկոյան 22։00-ից մինչև առավոտյան 08։00-ն գտնվել դրսում, որպեսզի հնարավորություն ունենա հավելյալ աշխատելու նաև գիշերները։ Նրան ամրացված էլեկտրոնային սարքն էլ կհանվի՝ ՄՌՏ հետազոտություն անցնելու և հետագա բուժում ստանալու նպատակով։
Դավիթ Գալստյանը կշարունակի շաբաթական 2 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն։
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր հունիսի 25-ին, որից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել էր 3 ամսով, սակայն հոկտեմբերի 9-ին դատարանը կալանքը փոխարինել էր տնային կալանքով։