Դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը․ բացակայելու արգելքը ենթակա է վերացման

10 Ապրիլի 2026, 20:40

Քաղաքականություն

Դատարանի որոշման հիման վրա պետք է վերացվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:

Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին:

Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին:

Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»,- հայտնել է փաստաբանը: