Դատարանը երկու ամսով կալանավորեց Ռուբեն Հակոբյանին
19 Հուլիսի 2025, 10:36
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։
Նշենք, որ Ռուբեն Հակոբյանը ԱԺ 4 գումարումների նախկին պատգամավոր է, 2000-2008 թթ․ զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը։