Դատարանը ՀԷՑ-ի գործով պետք է որոշում ընդունի երկու ամսվա ընթացքում. Արամ Օրբելյան
15 Հունվարի 2026, 20:33
Քանի որ բողոքը վերաբերում է լիցենզիայից զրկելուն, դատարանը պարտավոր է հայցի վերաբերյալ որոշում կայացնել երկու ամսվա ընթացքում։ Այս մասին «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստից հետո լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ՓԲԸ-ն ունի երկու բաժնետեր, որոնցից մեկը օտարերկրյա ներդրող է, և վերջինս արդեն հայց է ներկայացրել Արբիտրաժային դատարան։
«Արբիտրաժային դատարանը որոշում է ընդունել, որը կառավարությունը հրաժարվում է կատարել։ Դա հարված է Հայաստանի ներդրումային գրավչությանը»,- նշել է Օրբելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։